երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աջափնյակի մի քանի հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է․ գազատար խողովակ է վնասվել

Աջափնյակի մի քանի հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է․ գազատար խողովակ է վնասվել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկի հատվածում վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 16-ին ժամը 03:00-ից դադարեցվել է Սիսակյան փողոցի թիվ 16, 22, 3 բազմաբնակարան շենքերի, Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 14/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

  • Կիսվել: