չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սիմֆերոպոլի և Երևանի միջև կանոնավոր թռիչքներ կիրականացվեն

Սիմֆերոպոլի և Երևանի միջև կանոնավոր թռիչքներ կիրականացվեն

Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային ուղևորափոխադրումը նախատեսվում է սկսել մարտին: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, հանգստյան գոտիների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։ 

Չերնյակի փոխանցմամբ՝ այս պահին հարցը գտնվում է համաձայնեցման փուլում։ Նախատեսվում է, որ թռիչքները կիրականացնի «Իկար» ավիաընկերությունը՝ շաբաթական երկու անգամ։ Հետագայում դրանց քանակը կարող է ավելացվել, դառնալով շաբաթական յոթ անգամ։

Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային ճանապարհը կլինի առաջին կանոնավոր միջազգային թռիչքը Ղրիմից 2014 թվականից ի վեր: Ըստ Չերնյակի, սա լավ օրինակ կլինի Չինաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների ու ավիաընկերությունների համար:

  • Կիսվել: