ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին․ Ավինյան

Շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին․ Ավինյան

Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա անդրադարձավ նաև Սուրմալուի տարածքում նոր կայարանի կառուցմանը։

«Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է: Գնման ընթացակարգի վերաբերյալ նույնպես մի առանձին հանձնարարական ֆիքսենք», - ասաց Ավինյանը։

  • Կիսվել: