հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուրջ 87 հազար նոր աշխատատեղ է գրանցվել. Դավիթ Անանյան

Շուրջ 87 հազար նոր աշխատատեղ է գրանցվել. Դավիթ Անանյան

2019-ին ստվերի կրճատման հետ կապված բավականին աշխատանք է կատարվել։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Պետական եկամուտների կոմիտեսի նախագահ Դավիթ Անանյանը։

«Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց, թե 2018թ-ի համեմատ 2019-ին 186 մլն հատ ավելի ՀԴՄ են խփել, սա արդյոք նշանակում է նախկինում թաքցրե՞լ են, թե՞ գնողունակությունն է բարձրացել:

Ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց, որ երկու բնութագրիչ կա՝ հարկային վարչարարության արդյունավետություն և ընդհանուր տնտեսության զարգացում. «Թե որն է ավելի շատ, բնականաբար, կդժվարանանք ասել»։

Դավիթ Անանյանը նաև նշեց, որ 2018-ի ապրիլի համեմատ 2019-ի դեկտեմբերի արդյունքներով շուրջ 87 հազար նոր աշխատատեղ է գրանցվել: «Կարող եք հարցնել՝ որն է ստվերից բերված, որը՝ նորը, մենք այդպիսի տեղեկատվություն չունենք: Դժվար է բնորոշել՝ հարկային վարչաչարության արդյունք է, թե տվյալ գործատուի մոտ նոր աշխատատեղ է բացվել»,- ասաց նա։

 

  • Կիսվել: