հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-ին և 20-ին առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: