ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ. Թունյան

Շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ. Թունյան

ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում): Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի գործարարներ, հատկապես նրանք, որոնք մտադիր էին/են կապիտալ ներդրումներ կատարել։

Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում):

Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար եւ կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:

Նշեմ նաեւ, որ արագացված ամորտիզացիայի այս գործիքը, ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն:

Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ [email protected]:

Նախագծին եւ հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.parliament.am/drafts.php…»

  • Կիսվել: