հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Շնորհակալություն դժվարին պահին ձեր շարունակական աջակցության համար․ Փաշինյանը՝ Լիտվայի կառավարությանը

Շնորհակալություն դժվարին պահին ձեր շարունակական աջակցության համար․ Փաշինյանը՝ Լիտվայի կառավարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարության ղեկավարին՝ ջրհեղեղից տուժած Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։

Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: