շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՇՄՆ-ն առաջարկել է Սևանա լճից ոռոգման նպատակով 2022-ին ջրառի չափաքանակը 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել մինչև 135 մլն խմ

ՇՄՆ-ն առաջարկել է Սևանա լճից ոռոգման նպատակով 2022-ին ջրառի չափաքանակը 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել մինչև 135 մլն խմ

Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մ:
 
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն Շրջակա միջավայրի նախարարություն կառավարության որոշման նախագծի առաջարկ էր ներկայացրել, որով առաջարկվում էր ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խոր. մ։
 
Հաշվի առնելով շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2022 թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը (նախատեսվում է Ազատի և Մարմարիկի ջրամբարի ջրալցվածությունը 100%, իսկ Ապարանի ջրամբարինը՝ 65-70%) և 2022 թվականի մայիսի 18-ի դրությամբ ջրամբարների լցվածության ծավալները (Ազատի ջրամբար՝ 56 մլն խոր. մ, Ապարանի ջրամբար՝ 47,3 մլն խոր մ, Մարմարիկի ջրամբար՝ 18,4 մլն խոր. մ), ինչպես նաև այն, որ շուրջ 40 մլն խոր. մ ջուր կարող են ապահովել Մխչյան 2 (Արտաշատի ջրանցքով) և Ռանչպար 2 (Ստորին Հրազդան ջրանցքով) պոմպակայանները, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարությունը նպատակահարմար է համարել ոռոգման նպատակով Սևանա լճից 2022 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մ։

  • Կիսվել: