կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Shell»-ը պատրաստվում է 2023 թվականի մարտից բենզալցակայանների ցանց գործարկել Հայաստանում

«Shell»-ը պատրաստվում է 2023 թվականի մարտից բենզալցակայանների ցանց գործարկել Հայաստանում

 Բրիտանա-հոլանդական նավթագազային «Shell» միջազգային ընկերությունն այս տարվանից մուտք է գործում հայկական շուկա։ Տեղեկությունը հայտնում է investin.am-ը։
 
Լրատվամիջոցի տեղեկություններով` ընկերությունը հաստատել է, որ արդեն մարտին բենզալցակայանների ցանց կգործարկի Հայաստանում։
«Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից»,– նշում է կայքը։
 
«Shell»-ը նավթագազային միջազգային ընկերության կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Այն էներգետիկ ոլորտում աշխարհի առաջատարներից է։ «Shell»-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի «Euronext»-ում ու Նյու Յորքի ֆոնդային բորսայում: «Big Oil»-ի հիմնական բաղադրիչը՝ «Shell»-ը, եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ հայաստանյան վառելիքի շուկա առաջիկայում մուտք կգործեն ամերիկյան ընկերություններ։

  • Կիսվել: