երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շատ դեպքերում կոռուպցիայի պատճառը անիմաստ գործընթացներն են. փոխվաչապետ

Շատ դեպքերում կոռուպցիայի պատճառը անիմաստ գործընթացներն են. փոխվաչապետ

Շատ դեպքերում կոռուպցիայի պատճառն անիմաստ գործընթացները կամ պետական մարմինների գործառույթների անիմաստ տրամաբանությունն է։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա սա շատ կարեւոր եւ սուր խնդիր է անվանել պետության զարգացման համար։ Գրիգորյանը նշել է պետական վարչարարության եւ կարգավորման դանդաղկոտության մասին, որը սուր կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։ Նրա գնահատմամբ՝ դատական համակարգը վերածվել է ոչ թե վեճերի լուծման մարմնի, այլ  գործընթացները սպասարկողի։ «Թվայնացումն այս իմաստով փրկություն է, խնդրի լուծում։ Քանի դեռ չենք ազատել պետական մարմիններն անիմաստ գործառույթներից, խնդիրը չի լուծվի։

Բացի այդ, պետությունը պետք է գնի ոչ թե ապրանք, այլ ծառայություն, գաղափար։ Դա եւս էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է փոխվարչապետը։

  • Կիսվել: