շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակվում է տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

Շարունակվում է տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ ՀՀ  ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև  վարորդները, ուղևորները եղել են առանց դիմակի, առանց ձեռնոցի: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ: 

Նշված խախտումների հիմքով ՃՈ-ի կողմից կազմվել են մի շարք արձանագրություներ։

Տեսչական մարմնի մասնագետները ստուգում իրականացնելուց բացի, տեղում կատարում են նաև ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: Մշտադիտարկումներն  ակտիվ իրականացվում են նաև Երևանի այլ վարչական շրջաններում և հանրապետության բոլոր մարզերում:

ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է բոլորին խստագույնս հետևել  պարետի տված ցուցումներին և սահմանած անվտանգության կանոններին՝ չվտանգելով մեր քաղաքացիների առողջությունը։

  • Կիսվել: