ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շաքարի, շաքարավազի շուկայում մարտին փետրվարի համեմատ 2.1% գնաճ է գրանցվել

Շաքարի, շաքարավազի շուկայում մարտին փետրվարի համեմատ 2.1% գնաճ է գրանցվել

Այս տարվա մարտին 2019 թվականի մարտ ամսվա համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020-ի փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ, InfoPort.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեից:

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, 2020-ի մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2%, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ծխախոտային արտադրատեսակների՝ 0.6%, ալկոհոլային խմիչքի 1.9% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։

  • Կիսվել: