երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։

Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել է 60 երկրի ավելի քան 800 ընկերություն։

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

  • Կիսվել: