շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շահումով խաղերին վերաբերող նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, բայց լրամշակման կարիք կա

Շահումով խաղերին վերաբերող նախագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, բայց լրամշակման կարիք կա

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ 4 կողմ և 1 դեմ ձայներով, բայց լրամշակվելու է:

Նշենք, որ բուքմեյքերական հաշիվներն այսօր  հնարավոր է լիցքավորել 3 եղանակով, կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից, իսկ ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքն ընդունելուց 10 օր հետո հանել բուքմեյքերական հաշիվը կանխիկ ձևով լիցքավորելու տարբերակը։

Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Այսինքն՝ օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն անկանխիկ եղանակով:

  • Կիսվել: