երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանում սիգի որսի խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը. ՇՄՆ

Սևանում սիգի որսի խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը. ՇՄՆ

ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
 
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
 
Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
 
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսացվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:

  • Կիսվել: