շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը. կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը

Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը. կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362 կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
 
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8 մլն դրամը։
 
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
 
Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։

  • Կիսվել: