երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սևանի իշխանի պաշարները վերականգնվում են

Սևանի իշխանի պաշարները վերականգնվում են

Սևանա լիճ իշխանի մանրաձուկ է բաց թողնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Բացթողումները կշարունակվեն»:

  • Կիսվել: