երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սեւանա լճից սահմանված լրացուցիչ չափաքանակից արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից սահմանված լրացուցիչ չափաքանակից արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից 2021 թվականին լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառի իրականացում, որից օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում արդեն բաց  է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։   

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Սեւանա լճից այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 189 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։

 «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառի չափաքանակ է սահմանված մինչեւ 170 միլիոն խորանարդ մետրը։

  • Կիսվել: