չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թովմասյան

Սևանա լիճը ողբերգական վիճակում է․ Թագուհի Թովմասյան

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:

«Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում: Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեջ է մեր ազգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:

Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է», - գրել է նա՝ մանրամասները ներկայացնելով տեսանյութում:

  • Կիսվել: