հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել են ավելի քան 1 մլն ուռենու և բարդու կտրոններ

Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում տնկվել են ավելի քան 1 մլն ուռենու և բարդու կտրոններ

2021 թ. «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում իրականացվել է ավելի քան 1 միլիոն ուռենու և բարդու կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների մաքրում՝ կոշտ կենցաղային թափոններից: Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043 կգ թափոն և 1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկե և 238 կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ: Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր:
 

Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է ուղղել բոլոր ջանքերը ծրագրի արդյունքների պահպանմանը:

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ վերականգնմանը» և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: