կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևան համայնքի ավագանու տարեվերջյան նիստում քննարկվել է օրակարգային 10 հարց

Սևան համայնքի ավագանու տարեվերջյան նիստում քննարկվել է օրակարգային 10 հարց

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված է եղել 10 հարց:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  նիստի օրակարգում ներառված էին «Սեւան համայնքի 2023-2025 թվականների  միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»,  «Սեւան համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները եւ դրույքաչափերը հաստատելու մասին», «Սեւան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց 2023 թվականին գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին», «Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը,  համայնքի ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների  աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին», «Սեւան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Սեւան համայնքի ավագանու՝ 2022 թվականի փետրվարի 8-ի՝ «Սեւան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N14-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Սեւան համայնքի Սեւան քաղաքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին», «Սեւան համայնքի Լճաշեն բնակավայրում փակուղի անվանակոչելու մասին», «2022 թվականի 3-րդ եռամսյակում Սեւան համայնքում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ», «Սեւան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օր սահմանելու մասին» հարցերը:

Ներկայացված հարցերի վերաբերյալ համայնքի ավագանու անդամները հայտնել են իրենց դիրքորոշումներն` ընդունելով համապատասխան որոշումներ:

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը համայնքի` 2023 թվականի ֆինանսական փաստաթղթի հաստատումից հետո եւս մեկ անգամ կարեւորել է  այն փաստը, որ տարիներ շարունակ աշխատել են` ձգտելով ֆինանսական վիճակի կայունության, գործել է տնտեսումների մեխանիզմը, որը թույլ է տվել կյանքի կոչել կապիտալ մի շարք ծրագրեր: Համայնքի միավորումից հետո էլ այդ միտումը պահպանվում է:  

Համայնքի ղեկավարը եւս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը` կատարել հարկային պարտավորությունները, որի միջոցով հնարավոր կլինի համայնքում ունենալ ավելի տեսանելի եւ նոր  արդյունքներ:

Սեւան համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Ամանորի առթիվ շնորհավորել  համայնքի բնակիչներին եւ տեղեկացրել, որ Ամանորին ընդառաջ միջոցառումներ տեղի կունան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, կտեղադրվի գլխավոր տոնածառ:

Սարգիս Մուրադյանը նաեւ տեղեկացրել է՝ շուտով  կառուցվելու է Սեւանի Վ. Սարգսյանի երաժշտական դպրոցի նոր շենք, արդեն պատրաստ են նախագծային փաստաթղթերը:

  • Կիսվել: