հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՍԱՏՄ-ն մանրէաբանական անհամապատասխանություններ է հայտնաբերել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրանքում

ՍԱՏՄ-ն մանրէաբանական անհամապատասխանություններ է հայտնաբերել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրանքում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ»  ՍՊԸ «Norma» ապրանքանիշի Թթվասեր, Մածուն, Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով և Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Առկա են եղել նաև խմորասնկեր:

 

Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել Տեսչական մարմին:

Խախտումների վերացման համար սահմանվել է երկշաբաթյա ժամկետ:

  • Կիսվել: