ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն ֆերմերներին ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերը

ՍԱՏՄ-ն ֆերմերներին ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերը

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է՝ սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպումների ժամանակ ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին:

Իրազեկման աշխատանքները շարունակական են:

 

  • Կիսվել: