չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի արգելքի վերաբերյալ

ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի արգելքի վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի արգելքի վերաբերյալ Բելառուսից պաշտոնական գրություն դեռ չի ստացել։ Այս մասին  տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Նշենք, Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոն որոշում կայացրել արգելել «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը հանրապետության տարածքում։ Որոշումը ստորագրվել է մարտի 19-ին։

Ըստ պատճառաբանության «Այրում» նռան գինու բաղադրության մեջ լաբորատոր հետազոտությունների արդյունքում  հայտնաբերվել է  սինթետիկ ներկանյութ, ինչը վկայում է այն մասին, որ «ապրանքը կեղծ է»։

Ըստ այդմ՝ դադարեցվել է նաեւ հայկական ընկերության տվյալ գինու շրջանառությունը, քանի որ դրա բաղադրությունը  չի համապատասխանում Բելառուսի օրենսդրական պահանջներին։ 

 

 

  • Կիսվել: