ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սանոսյանը և Կարաբաևը ստորագրեցին Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր

Սանոսյանը և Կարաբաևը ստորագրեցին Հայաստանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր

Նախագահի նստավայրում ստորագրվել են 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ ««Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրող կողմերն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը:

  • Կիսվել: