երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սալոնիկի Helexpo-ում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց գինու մասնագիտացված Detrop ցուցահանդեսին

Սալոնիկի Helexpo-ում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց գինու մասնագիտացված Detrop ցուցահանդեսին

Կիրակի օրը՝ փետրվարի 19ին, Սալոնիկի Helexpo-ում Հայաստանն առաջին անգամ մասնակցեց գինու մասնագիտացված Detrop ցուցահանդեսին, որտեղ հայկական ապրանքանիշներից բացի, N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի ունեցավ Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը՝ «Հայաստան՝ Գինու սրբազան երկիր» թեմայով:

Շնորհանդեսի ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական գինու պատմությանը՝ սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը, ինչպես նաև ներկայացվեց հայկական խաղողի տեսականին՝ ըստ Հայաստանի տարածաշրջանների և դրանց գործածման առանձնահատկությունները գինու արտադրության մեջ:

Միջոցառումը իրականացավ Հունաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ:

 

  • Կիսվել: