չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

Գործադիրը սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը: Ըստ այդմ՝ հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։

Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով:

Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները հատուկ ուսուցումն անցնում են պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո։ Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով:

Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը:

  • Կիսվել: