երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ

Սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել  ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված ​​և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Մանկատների ձեռնարկատիրական գործունեության տեսակները կդառնան համահունչ ժամանակակից մարտահրավերներին

Գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» «Գյումրու «Երեխաների տուն»,  «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Երևանի «Մանկան տուն», «Գավառի մանկատուն» հաստատություններ ստեղծելու մասին որոշումներում:

Նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է խնամվողների տարիքային շեմի հետ կապված փոփոխությունների ամրագրման, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում հաշմանդամության կարգավիճակ ունենալու փաստի արձանագրման, հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության բնույթի արդիականացման կարևորությամբ: Նախագծերով նախատեսվում է հետևյալ կարգավորումները՝ փոփոխել խնամվողների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով վերջիններիս լիարժեք իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը՝ չստեղծելով անհարկի խոչընդոտներ, սահմանել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու  արդիական, կիրառելի մոդելներ, թեթև և չափավոր ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող երեխաների պարագայում ամրագրել վերջիններիս՝ հաշմանդամություն ունենալու փաստը։

  • Կիսվել: