կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես շահ. Փորձում են կոպեկներով գնել մեր տները». Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան

«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես շահ. Փորձում են կոպեկներով գնել մեր տները». Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ փետրվարի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ժողովրդի մեծ մասը պայմանագրեր կնքել են, սոցիալական, առողջական խնդիրներ են ունեցել: Հիմա մնացել է 1200 քկ տարածք ու գնալով գերակա շահի տարածքն ավելի են մեծացնում: Վերջերս Խանջյան 7 հասցեն են գերակա շահի տակ վերցրել: Հայտարարություն են տվել, որ քմ-ն վաճառվում է 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ դեռ չեն ստացել:

Ես ուզեցա իմ սեփական բնակավայրում դարպաս դնել,  երկրորդ օրը եկան հանեցին՝ դու իրավունք չունես, գերակա շահի տակ է, թույլ չենք տալիս: Ես փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել, 840 քմ հողատարածքի վրա կա 450 քմ  սեփական շինություն, նաեւ 360 քմ ապօրինի շինություն, որի համար եւս գույքահարկ ենք վճարում: Այդ ամենի համար գումարը նշել են 408 մլն դրամ:

  • Կիսվել: