կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
 Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ, թե երբվանից  Մարգարայի անցակետը պաշտոնապես կգործի

Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ, թե երբվանից Մարգարայի անցակետը պաշտոնապես կգործի

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Այս մասին նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է։ Չգիտեմ` երբվանից է սպասարկվելու, քաղաքական որոշում պետք է կայացվի:

Կետը էսպես թե էնպես պետք է կառուցվեր, կառուցվել է, որովհետև եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, հիմա, երբ որ քաղաքական որոշում կլինի, մենք պատրաստ կլինենք սպասարկելու»,- ասել է Բադասյանը:

  • Կիսվել: