երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուսաստանի պետպատվերի շուկա կընդգրկվեն հայկական նոթբուքները

Ռուսաստանի պետպատվերի շուկա կընդգրկվեն հայկական նոթբուքները

Ռուսաստանի պետպատվերի շուկա դուրս կգան Հայստանում հավաքված նոթբուքները։ Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը։

Ըստ աղբյուրի, ՌԴ առևտրի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը "Հաշվողական տեխնիկա" համընկերության հետ համատեղ քննարկում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտադրված հաշվողական տեխնիկայի և էլեկտրոնիկայի պետական գնումների շուկա մուտքի չափանիշները, որի մեջ բացի Ռուսաստանից մտնում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Դեկտեմբերի 6-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանում արտադրված էլեկտրոնիկան արտոնություններ է ստանում ԵԱՏՄ սարքավորումների նկատմամբ պետական գնումների դեպքում, լրանում է հուլիսի 1-ին:

Էլեկտրոնիկայի մշակողների եւ արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Իվան Պոկրովսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չշարունակի համաձայնագրի գործողությունը, ԵՏՄ-ից տեխնիկան կարող է պետական գնումների շուկայում հետ մղել ռուսականը:

"Հայրենական ընկերությունները վատ պայմաններում կլինեն, քանի որ մեզ մոտ տեխնիկայի ծագման ստուգումը շատ ավելի խիստ է, քան Եվրասիական երկրներում":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: