ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Հայաստանի տնտեսությունը ազդեցություն կկրի․ Մարտին Գալստյան

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Հայաստանի տնտեսությունը ազդեցություն կկրի․ Մարտին Գալստյան

Եթե Արևմուտքից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, ապա երկորում տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ազգային արժույթի արժեզրկում, որի հետևանքով մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Այս մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ մեծ են։

«Դա դեռ ամենաթեթև բաներն եմ ասում։ Մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով․ արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ մտցնելը անդրադառնալո՞ւ է նաև Հայաստանին՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սրանք սահմանափակումներ են, որոնք այս պահի դրությամբ որոշակի անորոշություններ են իրենց մեջ պարունակում, բայց, ամեն դեպքում, պետք է սպասել, հասկանալ»,- հավելեց նա։

Հարցին՝ «SWIFT» համակարգից Ռուսաստանին հեռացնելը ինչպես կազդի Հայաստանի բանկային համակարգի և ընդհանուր տնտեսության վրա, ԿԲ նախագահը պատասխանեց։

«Մեկ բառով փորձեմ պատասխանել՝ ծանր»,- ասաց  Գալստյանը։

  • Կիսվել: