հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական կողմի հետ երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք. Փոխվարչապետ Գրիգորյան

Ռուսական կողմի հետ երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկենք. Փոխվարչապետ Գրիգորյան

 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, վստահ եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի ունեցել է, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, ռուսական կողմի հետ դեռ երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկվի: «Երբ խոսքը երկարատև պայմանավորվածությունների մասին է, միշտ կողմերը պայման են առաջադրում գնագոյացման մեջ բանաձև դնել: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,- ասաց փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գազի գնի հարցը միանգամյա քննարկման հարց չի, միշտ էլ բազմակողմ ձևաչափերով քննարկումներ կայանում են։ «Դա թե Իրանին է վերաբերվում, թե ցանկացած այլ հնարավոր տարբերակի», - հավելեց փոխվարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ ներկայումս բանակցություններ են ընթանում գազի գինը սպառողների համար երկարաժամկետ (10 տարի ժամկետով) ֆիքսելու շուրջ։

  • Կիսվել: