ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը վանում է իրենից այն միտքը, որ պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է ինչ-որ չափով պատկանել ՀՀ-ին․ ՔՊ պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանը վանում է իրենից այն միտքը, որ պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է ինչ-որ չափով պատկանել ՀՀ-ին․ ՔՊ պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ ԱԺ լիագումար նիստում այսօրվա պահվածքի ակունքում «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի անցումն է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Ռոբերտ Քոչարյանն այդ գործարքը որակել է որպես կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ։ Իհարկել, ես չեմ համարում, որ դա Ռոբերտ Քոչարյանի համար բարձրագուն պիլոտաժ է, բայց ինձ համար շատ հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ վանում է իրենից այն միտքը, որ պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է ինչ-որ չափով պատկանել ՀՀ-ին։ Շուտով մերժման փուլերը կանցնի, վերջում կգա համակերպումը»,- ասաց Ալեքսանյանը։

  • Կիսվել: