կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ն Հայաստանին հայրենական բժշկական պարագաներ է առաջարկում

ՌԴ-ն Հայաստանին հայրենական բժշկական պարագաներ է առաջարկում

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է ծանոթանալ հայրենական բժշկական արտադրանքներին` սեփական տարածքում կիրառելու համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
 
«Մենք առաջարկում ենք նաև հայրենական մշակումներ, որոնք այսօր շատ բարձր կարգի են։ Ռուսաստանը հենց այն նյութերի արտահանողն է, որոնք օգտագործվում են բժշկական արտադրատեսակների համար, ուստի մեր գործընկերներին առաջարկում ենք ծանոթանալ ռուսական արդյունաբերության ձեռքբերումներին»,- ասել է Մուրաշկոն` ռուս-հայկական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ հայրենական արտադրանքը գնային առումով զգալի առավելություն ունի, նաև որակյալ է։

  • Կիսվել: