չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 13%-ով` հասնելով 2,6 մլրդ դոլարի. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 13%-ով` հասնելով 2,6 մլրդ դոլարի. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Մոսկվան և Երևանը 2021 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե 13 տոկոսով ավելացրել են երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում առաջինն է: Եվ անցած տարի փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով, աճը շարունակվում է։ Այն հասել է 2 միլիարդ 600 միլիոն դոլարի», - ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։

Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առևտուրն աճել է 42%-ով՝ կազմելով գրեթե 430 մլն դոլար, հավելել է Միշուստինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: