QR կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների վրա
«Կոդի տեղեկատվական ապահովումն ու դրա տրամադրումն իրականացվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: Տրամադրված կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր Է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ նախապես համաձայնեցնելով տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:
Օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR կոդ չունենալը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասով առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է ՝ իրենց կողմից շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով՝ այցելելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (Կոմիտաս 49/2)»,- ասված է հաղորդագրության մեջ: