շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ն սկսում է համագործակցություն Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ

ՔՊ-ն սկսում է համագործակցություն Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն սկսում է համագործակցություն Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ (Bharatiya Janata Party)։ Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սովցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։

Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը դիտարկում է Հնդկաստանում կայանալիք համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտորդական առաքելությամբ ներգրավելու հնարավորությունը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել անհրաժեշտ քայլեր իրականացնել կուսակցությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:

  • Կիսվել: