երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել և սահմանվել են նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման առաջնահերթությունները

Քննարկվել և սահմանվել են նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման առաջնահերթությունները

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ գիտելիքի փոխանակման ծրագրի (Knowledge Sharing Program) շրջանակներում Հայաստան է ժամանել Կորեայի Հանրապետության պատվիրակությունը: Կորեացի գործընկերների հետ կքննարկվի և կհաստատվի «Հավաստագրման համակարգի օգտագործումը նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման համար» ծրագիրը: 
 
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ տնտեսության կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորման և զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
 
Այցի շրջանակներում դեկտեմբների 19-ին կորեական պատվիրակության անդամները հանդիպել են նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ: Քննարկվել և սահմանվել են նորարարական ՓՄՁ-ների բացահայտման և խթանման քաղաքականության առաջնահերթությունները։ Կորեական կողմը ներկայացրել է խորհրդատվական-ուսումնական համառոտ ակնարկ՝ ոլորտում հաջողություններ գրանցած կորեական փորձի և Հայաստանում ներդրման հետ կապված հետազոտությունների վերաբերյալ։

  • Կիսվել: