երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
 
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, մասնավորապես օրգանական գյուղատնտեսության, ջերմոցաշինության, «կանաչ տնտեսության» զարգացման, թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և պետություն-մասնավոր գործընկերությանը։
 
Նախարարը ներկայացրել է Գյումրիի «չոր նավահանգստի» և արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերը, անդրադարձել նաև ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման նոր ծրագրին։

  • Կիսվել: