երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են նանոտեխնոլոգիաների զարգացման և որակյալ կադրերի պատրաստման խնդիրները. հանդիպում ԲՏԱ նախարարությունում

Քննարկվել են նանոտեխնոլոգիաների զարգացման և որակյալ կադրերի պատրաստման խնդիրները. հանդիպում ԲՏԱ նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից  հայտնում են, որ համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը նախարարին է ներկայացրել համալսարանի գործունեությունը, գիտական նվաճումները, միջազգային համագործակցության շրջանակներն ու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության ուղղությամբ որակյալ կադրերի պատրաստման, գիտական և տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները տնտեսության տարբեր ոլորտներում կիրառելու արդյունավետ ուղիները, Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման, այդ ուղղությամբ մրցունակ մասնագետների պատրաստման հնարավորությունները։

  • Կիսվել: