երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները

Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ քննարկվել են
ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները

ԱՄՆ ՄԶԳ հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի փորձագետները ներկայացրել են ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը, հաշվարկման պարամետրերը, Հարավային ջրավազանային կառավարման տարածքի օրինակով արված հաշվարկները՝ տարբեր սցենարներով։

Առաջարկվող մեթոդաբանույթյան հիման վրա ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծվելու է ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության աստիճանի որոշման գործիք, որը հետագայում ինտեգրվելու է Որոշումների կայացման աջակցման համակարգում։

Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը ցույց է տալիս, թե որքանով են օգտագործվում ջրային ռեսուրսները։ Ծանրաբեռնվածության աստիճանի ճշգրիտ որոշումը հիմք է ստեղծում կառավարման ավելի արդյունավետ քաղաքականության մշակման համար՝ նպաստելով ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ջրի կորուստների կրճատմանն ու որակի բարելավմանը։

  • Կիսվել: