ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորությունները

Դեկտեմբերի 4-ին հյուրընկալվել էինք Expo 2020 Dubai-ում Ռուսաստանի տաղավար՝ մեր գործընկերների հետ միասին տոնելու Էքսպոյում Ռուսաստանի Դաշնության ազգային օրերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
 
«Միջոցառման ընթացքում առանձին հանդիպում եմ ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
 
Քննարկել ենք մեր երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձել ենք Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի ևս»,- գրել է նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: