երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստան–Սաուդյան Արաբիա գյուղատնտեսական համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան–Սաուդյան Արաբիա գյուղատնտեսական համագործակցության հնարավորությունները

Ռիադում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումը Սաուդյան Արաբիայի Թագավորության շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հաստատման և զարգացման հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով փորձի փոխանակման, տեխնոլոգիական նորարարությունների և ներդրումային ծրագրերի խթանման կարևորությունը։
 

  • Կիսվել: