հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել են հայ-ճապոնական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-ճապոնական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային եւ կազկակերպչական հարցեր։

Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության եւ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը եւ ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։

  • Կիսվել: