երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի, տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Համաշխարհային բանկի խումբ համագործակցության օրակարգային հարցերն ու գործընկերային հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: