կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվել են դեպի Հայաստան իսպանական ներդրումների խթանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են դեպի Հայաստան իսպանական ներդրումների խթանմանն առնչվող հարցեր

Գալիսիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է նաև գործարար շրջանակների հետ։ Մասնավորապես, Ա Կորունյայում դեսպանը հանդիպել է Estrella Galicia ընկերության կորպորատիվ տնօրեն Անտոնիո Վիեխոյի հետ, ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա, քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Դեսպանը նաև շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին։

Սանտիագո դե Կոմպոստելայում դեսպան Ավետիսյանը հանդիպել է Գալիսիայի տնտեսական ֆորումի նախագահ Էմիլիո Պերես Նիետոյի և տնօրեն Սանտիագո Լագո Պենյասի հետ։ Քննարկվել են հայ-իսպանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու դեպի Հայաստան իսպանական ներդրումների խթանմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: