չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քննարկվել են չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր

Քննարկվել են չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման` մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը:

Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։

  • Կիսվել: