չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քննարկվել է Հայաստանից դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը

Քննարկվել է Հայաստանից դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը

ոնդոնում ընթացող «WTM London 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում «WizzAir» ընկերության հետ քննարկվել է Հայաստանից դեպի Լոնդոն ուղիղ չվերթ իրականացնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ ցուցահանդեսի տաղավար է այցելել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
 
«Ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտում թիրախային շուկա հանդիսացող երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ինֆլուենսերների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հետագա մարքեթինգային գործունեության քննարկման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումներ են եղել նաև CNN, BBC ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 

  • Կիսվել: