կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԱՄՀ մշտական ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին, որն ավարտում է իր լիազորությունները մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ ողջունելով ԱՄՀ մշտական ներկայացուցչին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ԱՄՀ հետ երկրի մակրոտնտեսական կայունությանն ուղղված, ինչպես նաև հարկային ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ հետ Հայաստանում իրականացվող ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը և ֆինանսների ոլորտում առաջիկայում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել կանխիկի շրջանառության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությանը և հարկային ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան բարեփոխումների իրականացման հեռանկարներին:

  • Կիսվել: